Ռուս զինվորականները կկարողանան կառավարել անօդաչու սարքը գլխի շարժումով և հայացքով 3 նոյեմբերի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները վիրտուալ իրականության եզակի սաղավարտ կստանան, որը թույլ կտա նրանց ոչ միայն տեսնել մարտադաշտն անօդաչու թռչող սարքերի տեսախցիկներից, այլ նաև կառավարել սարքը` ուղղակի թեքելով գլուխն ու ուղղորդելով հայացքը: Նորագույն «Սվարոգ» սաղավարտը ստեղծվել է ՌԴ ՊՆ Ռոբոտատեխնիկայի գլխավոր գիտահետազոտական կենտրոնում և կլինի վիրտուալ իրականության առաջին մարտական սաղավարտը ռուսական բանակում, հայտնում է «Իզվեստիան»: Սաղավարտի աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է` դա դեմքի վրա կրվող ոչ մեծ տեսաէկրան է, կիսված երկու մասի, որը մարդու յուրաքանչյուր աչքի համար առանձին պատկեր է մատուցում թեթև շեղումով, ինչը պատկերի ծավալի պատրանք է ստեղծում: Սարքը նաև մի շարք տվիչներ կունենա, որոնք կհետևեն մարդու աչքի շարժումներին և գլխի թեքությանը: «Սվարոգն» այժմ ներքին փորձարկումներ է անցնում և արդեն 2017-ի սկզբին կառաքվի ՊՆ»,-ասել է գիտաշխատող Ալեքսեյ Պեչկինը: Ռուսական սաղավարտն, ի տարբերություն քաղաքացիական նմանատիպ սարքերի և ՆԱՏՕ-ի բանակներում կիրառվող համալրված իրականության ակնոցների միանգամից 2 էկրան կունենա: Դրա շնորհիվ այն իր նմանակներից շատ ավելի լայն կլինի: Սաղավարտի քաշը 400 գ է, թողունակությունը` 5120x2180 պիքսել, ինչը 4 անգամ գերազանցում է ստանդարտ համակարգչային մոնիտորի հզորությունը: Դա թույլ է տալիս օպերատորին հետևել տեղանքին անօդաչու սարքից և տեսնել բոլոր մանրամասները` ոչ միայն տանկերն ու զրահատեխնիկան, այլ նույնիսկ առանձին զինվորներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |