Գլխավոր մարզիչ. «Ցանկացել եմ տեսնել հավաքականում Յուրա Մովսիսյանին, բայց Հայրապետյանի պատասխանը գիտեք»![]() 3 նոյեմբերի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ներկայացումն ու նոր պաշտոնում առաջին ասուլիսը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հարցին, թե Հայրապետյանը թույլ չի տալիս որոշ ֆուտբոլիստների հրավիրել հավաքական, և ինչպե՞ս է գլխավոր մարզիչը վերաբերվում դրան, պատասխանել է ինքը՝ ՀՖՖ նախագահը. «Ես նման բան երբեք չեմ ասել: Ի՞նչ է նշանակում, որ որոշակի ֆուտբոլիստների չեմ թողնելու հրավիրել: Ես կոնկրետ ֆուտբոլիստի անուն եմ տվել, ու բոլորը գիտեն, թե ինչի համար: Վերջին երեք տարում Յուրա Մովսիսյանը, երբ խաղացել է հավաքականում, ավելի շատ վնաս է տվել հավաքականին, քան օգուտ: Այդպիսի անկարգապահ ֆուտբոլիստ պե՞տք է հավաքականին»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2016-ի մարտին հայտարարել էր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: «Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան», - ասել էր նա: Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, իր հեթին, նկատել է. «Ես ցանկացել եմ Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորդ գիտեք: Խոսել ենք ՀՖՖ նախագահի հետ, համաձայնության ենք եկել: Ռոբերտ Արզումանյանի թեման չենք քննարկել, քանի որ նա ինքնակամ է հեռացել հավաքականից: Այդ մասին արդեն խոսելն ավելորդ է: Հավաքականում անպայման լինելու են փոփոխություններ: Բայց դրանց մասին այս պահին չեմ խոսա», -մեջբերում է Armfootball.com-ը: Հարցին, թե արդյոք Հայրապետյանն իր մեղավորությունը չի տեսնում հավաքականի անհաջողությունների հարցում, ՀՖՖ նախագահն ասել է. «Իհարկե, ֆեդերացիան մեղավոր է, այդ թվում և ես: Յուրաքանչյուր անհաջողություն էլ ֆեդերացիայի մեղքն է, երբեք չեմ հերքել: Բայց եղել են նաև օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Հենց առաջին րոպեից հեռացում, վնասվածքներ»: Հիշեցմանը, թե վերջերս սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմսյանը հայտարարել է, որ պատրաստվում է ֆուտբոլի իսկական մասնագետներին հրավիրել քննարկման համար` ստեղծված իրավիճակից դուրս գակու հարցի շուրջ, Հայրապետյանն ասել է. «Ես նրան խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում: Եթե ՖԻՖԱ-ի կանոնակարգը կարդա, կիմանա, որ եթե սպորտի նախարարությունը խառնվի գործերին, ապա ֆեդերացիային կորակազրկեն»: Հայտարարվել է, որ Պետրոսյանը չի շարունակելու մարզել «Յյուրիխ» պատանեկան ակումբը: Ֆեդերացիայի նոր տեխնիկական տնօրենն է Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին տնօրենը: Կաշխատի նաև չորս մարզիչ, դարպասապահների մարզիչ: Խոսքը մանկապատենական ֆուտբոլի մասին է: Հարթին, թե արդեն հայտնի է՝ ով է գլխավորելու երիտասարդական հավաքականը, Հայրապետյանը հայտնել է. «Արթուր Պետրոսյանն առաջարկել է Արթուր Ոսկանյանի թեկնածությունը, ես էլ հաստատել եմ»: Հոկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր, շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ: Կարդացեք նաև՝ «Հայկական ֆուտբոլի սան է, ծանոթ է եվրոպական ֆուտբոլի նրբություններին». Մասնագետները՝ նոր մարզչի մասին ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |