Վարչապետ. Անչափահասներին ծխախոտ ու ալկոհոլ վաճառողները պիտի տուգանվեն![]() 3 նոյեմբերի 2016 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Գործադիր մարմնի հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն առողջ ապրելակերպին վերաբերող հանձնարարական է տվել: «Հասարակությունից ստանում ենք արձագանքներ՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ», - հայտարարել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը: Նա տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարել է պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ: Վարչապետը նաև անհրաժեշտ է համարել ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին, նշելով նաև, որ արդեն հանձնարարել է սպորտի նախարարին կազակերպել քարոզ զանգվածային առողջ ապրելակերպի հետ կապված: «Պետք է գիշերային ակումբներում զվարճանքի կենտրոններում մտցնել տարիքային սահմանափակում», - ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները, այդ թվում, վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |