Ախուրյանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը լուծվում է![]() 3 նոյեմբերի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված 798 մլն. դրամ գումարով ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվում է Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը: Հիմնավորման համաձայն, ավարտին են հասցվելու «Գլենդել-Հիլզ» կազմակերպության կառուցած 3 կիսակառույց բնակելի շենքի շինարարական աշխատանքները: Հատկացված գումարի սղության պատճառով նախագծա-նախահաշվային փաստաթղթերում չեն ընդգրկվել բնակարանների թվով 104 գազօջախի ձեռք բերման և տեղադրման, ինչպես նաև որոշ հատվածների բարեկարգման շինարարական աշխատանքներ: Որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների գնումների գործընթացում տնտեսված 44.485.200 դրամ գումարը տրամադրել «Ախուրյանում բնակարանային շինարարության իրականացում (3 անավարտ շենքի կառուցում)» ծրագրի իրականացմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |