ԵՄ հետ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի 2017-ին 3 նոյեմբերի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը կկնքվի 2017-ին: Այդ մասին խորհրդարանում բուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: «Հուսով եմ, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում: Այդ թեմայով հաջորդ հանդիպումը նախատեսվում է դեկտեմբերին Բրյուսելում: Հիշեցնեմ, որ դա կլինի արդեն 6 հանդիպումը»,-ասել է Նազարյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Ըստ նրա, Հայաստանը առաջնային է համարում համագործակցությունը Եվրամիության հետ: Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |