Ամերիկահայ բարերարը մարել է Գյումրու «Շիրակ կենտրոնի» հարկային պարտքը 3 նոյեմբերի 2016 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Գյումրու «Շիրակ կենտրոնի» բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավոր, ամերիկահայ բարերար Վարդան Նազարյանը ավելի քան 4 մլն դրամ է վճարել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ փակելով հասարակական կազմակերպության հարկային պարտքը: Այսպիսով, փակվել է հարկայինի կողմից, անօթևան ընտանիքների համար գնված 10 բնակարանի համար պահանջվող մոտ 5 մլն դրամ կազմող` մայր գումարը և կանգնեցվել է տույժ ու տուգանքների աճը: Ավելի վաղ հանգանակությունների միջոցով ՊԵԿ-ին վճարվել է 700.00 դրամ: Թեև, դեռևս հարկայինը կազմակերպությունից պահանջում է վճարել 1 մլն 700.00 դրամ գումար, որը գոյացել է որպես տույժ ու տուգանք: ՀԿ-ն նշում է, որ այնուհանդերձ հարկային բեռի թեթևացումը հնարավորություն կտա, որպեսզի «Շիրակ կենտրոնի» գործունեությունը բնականոն հուն վերադառնա: Մասնավորապես առաջիկա երկու ամիսներին բնակարան է նվիրաբերվելու երեք անօթևան ընտանիքի, քանդվելու և որպես վառելափայտ բաժանվելու են նրանց վագոն-տնակները, հարյուրավոր անօթևան ընտանիքների բաժանվելու է վառելափայտ, տնակային ավաններում բնակվող ընտանիքների 150 երեխայի և միայնակ 70 տարեցի համար կազմակերպվելու են ամանորյա միջոցառումներ: «Շիրակ կենտրոնի» գործընկերներ՝ ամուսիններ Հարութ Պողոսյանի և Սեդա Տեր-Մինասյանի աջակցությամբ նորակառույց բնակարան է նվիրաբերվել Գյումրու նախկին կոմերտմիության այգու տնակային ավանում բնակվող երիտասարդ անօթևան ընտանիքին: Հոկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից տեղեկացվել է, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ մլն դրամի հարկ ու տուրքը վճարելու համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը, տեղեկացնում է կենտրոնը: Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |