Կարեն Կարապետյանի և այլ վարչապետների պատվին փարթի՝ Երևանում 3 նոյեմբերի 2016 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր վարչապետի նշանակումը բուռն արձագանքի արժանացավ հասարակության կողմից: Կարեն Կարապետյանի շուրջ ձևավորված դրական սպասելիքների ֆոնին նա, կարծես, դառնում է նոր կուռք հայերի երկրպագման «պանթեոնում»: Այսպես, նոյեմբերի 11-ին երևանյան ակումբներից մեկում, այդ թվում, նրա պատվին նույնիսկ փարթի են անելու՝ Prime minister party: Կազմակերպիչները նշում են, երեկույթի նման թեմատիկան ընտրվել է զվարճանալու և զվարճացնելու նպատակով, և չի կրում որևէ քաղաքական ուղղվածություն: Սեպտեմբերի 8-ին ՀՀԿ ԳՄ և ԳԽ նիստերի արդյունքում Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն առաջադրվեց որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Սեպտեմբերի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Կազմակերպիչները հայտնեցին PanARMENIAN.Net ին, որ սկզբում ցանկություն կար միջոցառումը նվիրել միայն Կարեն Կարապետյանին, սակայն հետո՝ սխալ հասկացված չլինելու համար, որոշվեց նվիրել այն «ուղղակի վարչապետներին»: Դատելով սպասվելիք միջոցառման պաստառից՝ այն նվիրված է լինելու Կարեն Կարապետյանին, ՌԴ նախկին և ներկա վարչապետներին՝ Վլադիմիր Պուտինին ու Դմիտրի Մեդվեդևին, Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին ու Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բերլուսկոնիին: Նույն ակումբում 2015 թվականի նոյեմբերին կայացել էր ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված փարթի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |