Չինացիները կկարողանան Հայաստան ժամանել էլետրոնային մուտքի արտոնագրերով 3 նոյեմբերի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան ժամանել էլետրոնային մուտքի արտոնագրերով: Այդ մասին նոյեմբերի 3-ին կառավարության նիստում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Փոխնախարարը հիշեցրել է, որ ըստ գործող կարգի, Չինաստանի բնակիչները պետք է անձամբ այցելեին դեսպանատուն ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար: «Հաշվի առնելով երկրի աշխարհագրական մեծ չափերը, հասկանալի է, որ դա լուրջ բարդություններ է առաջացնում, ուստի, առաջարկվում է հնարավորություն տալ Չինաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր ստանալու համար օգտվել E-VISA համակարգից: Դա թույլ կտա ավելացնել Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների քանակը»,-ասել է Քոչարյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Ըստ ԱԳՆ հիմնավորման, 2015-ին կտրուկ աճել է ՀՀ այցելող Չինաստանի քաղաքացիների թիվը` 70 տոկոսով, իսկ 2016-ի առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 80 տոկոս: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |