Առանց տեղումների եղանակ է սպասվում. Բերդ-Ճամբարակը դեռ փակ է![]() 4 նոյեմբերի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Միևնույն ժամանակ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում ևս նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |