Մեջլիսի հայ պատգամավորը պահանջել է պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները![]() 4 նոյեմբերի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը բարձրացրել է նախօրեին Ադըյաման քաղաքի ասորական գերեզմանոցի պղծման հարցը` պահանջելով պահպանության տակ առնել փոքրամասնությունների գերեզմանոցները: Ermenihaber.am-ը գրում է,ո ր խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Դողանը ոչ մահմեդականների գերեզմանոցների նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները որակել է որպես հարձակում միասին ապրելու մշակույթի վրա: Դողանը նաև նշել է, որ Ադըյամանի Մոր Պետրոս եկեղեցուն կից գերեզմանոցը նմանատիպ հարձակման է ենթարկվել նաև 2006 թվականին: Հայ պատգամավորը հիշեցրել է նաև Անկարայի նախկինում հայաբնակ Յենիքենթ շրջանի Զիր հովիտում գտնվող հայկական գերեզմանոցի ավերումը գանձ որոնողների կողմից: «Որևէ համայնքի, ժողովրդի կամ կրոնական փոքրամասնության գերեզմանոցների վրա հարձակումը, հարձակում է միասին ապրելու մշակույթի, հարձակում է մեր պատմության վրա»,-շեշտել է Դողանը: Հայ պատգամավորը պահանջել է նաև ժամ առաջ հայտնաբերել և պատժել հարձակումը կատարողներին: Թուրքիայի Ադըյաման քաղաքում գտնվող ասորական գերեզմանոցը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Հարձակման ընթացքում կոտրվել են գերեզմանների քարերը: Ընդհանուր առմամբ պղծվել է 10 գերեզման: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |