2017-ի պետբյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը կրճատվել են 3%-ով 4 նոյեմբերի 2016 - 12:31 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 85 մլրդ 680 մլն դրամ, ինչը ՀՆԱ-ի 1,6%-ն է: Այս մասին Ազգային ժողովում 2017թ թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքերով՝ առողջապահության ոլորտի ծախսերը 2016 թ-ի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել է 2,668.9 մլն դրամով կամ 3%-ով, գրում է Panorama.am-ը: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նվազումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև սակագների փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել այս տարվա ընթացքում և, բնականաբար, ազդել են ծրագրային ցուցանիշների վրա: Ըստ նրա՝ «Հանրային առողջապահական ծառայություններ» խմբի գծով հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 5,142.7 մլն դրամ 2016 թ. 5,605.5 մլն դրամի դիմաց կամ 462.8 մլն դրամով պակաս: Նվազեցման 75.6 տոկոսը պայմանավորված է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության ծառայություններ» ծրագրի գծով ծախսերի նվազմամբ: «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրով էլ կհատկացվի 1,765.3 մլն դրամ՝ 2016 թ.1,867.6 մլն դրամի դիմաց: Ատոմ Ջաջուղազյանը հայտնել է, որ 2017 թվականին հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում նախատեսվում է 17 ծրագրի իրականացում, որոնցից է «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագիրը՝ 6,188.9 մլն դրամ՝ 2016 թ. 6,205.6 մլն դրամի դիմաց: Ինչ վերաբերում է «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին, ապա 2017 թվականին նախատեսվում է հատկացնել 1,848.6 մլն դրամ` 2016 թ. 1 մլրդ 910 մլն դրամի դիմաց: «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով էլ կհատկացվի 2,195.3 մլն դրամ՝ 2016 թ. 2,201.2 մլն դրամի դիմաց: «Սա այն է, ինչ հնարավոր է եղել նախատեսել՝ հաշվի առնելով մնացած սահմանափակումները և այլ բնագավառներում միջոցների հատկացման անհրաժեշտությունը»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը: 2017 թվականի պետբյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ծախսերի համար նախատեսվել է 4 մլրդ 522 մլն 944 հազար դրամ. 2016 թվականի համեմատ գումարը նվազել է 574 մլն դրամով Կարդացեք նաև՝ Երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանայք բյուջեից աջակցություն կստանան Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |