Բրիտանիայի ԱԳՆ. ԻՊ առաջնորդը հեռացել է Իրաքից![]() 4 նոյեմբերի 2016 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հեռացել է Մոսուլից, որը գրոհում է իրաքյան բանակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: Ջոնսոնը Համայնքների պալատում ունեցած ելույթում ասել է, որ այդ մասին հայտնել են հատուկ ծառայությունները: Նախարարը դա «դաժան հեգնանք» է անվանել` ԻՊ առաջնորդն ինքը հեռացել է պաշարված քաղաքից, սակայն համացանցով հորդորում է մյուսներին մասնակցել Մոսուլի համար կռիվներին, գրում է BBC-ին: Ջոնսոնն այդպես է մեկնաբանել ԻՊ տարածած ձայնագրությունը, որտեղ Ալ Բաղդադին սպառնում է Թուրքիային և կոչ է անում իր կողմնակիցներին պաշտպանել Մոսուլը: Ձայնագրության իսկությունը հաստատված չէ: Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: Մոսուլի գրոհն ընթանում է 3 ուղղությամբ` մասնակցում են Իրաքի զինվորականները, ոստիկաններն ու կամավորականները: Ընթերցեք նաև. Իրաքի բանակը վերսկսել է Մոսուլի գրոհը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |