Lenovo-ն կդադարեցնի իր ապրանքանիշով սմարթֆոնների արտադրությունը![]() 4 նոյեմբերի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Չինական Lenovo-ն կարող է դադարեցնել իր ապրանքանիշով սմարթֆոնների արտադրությունը: Gizmochina պորտալի աղբյուրը հայտնել է, որ փոփոխությունները Lenovo-ում մոտ ապագայում կգրանցվեն: Ընկերության հաջորդ մոդելներն արտադրվելու են Moto ապրանքնիշով: Նախկին անվանումով վերջին սարքը կլինի P2-ը, որը կթողարկվի նոյեմբերի 8-ին Չինաստանում: Միաժամանակ կներկայացվի նոր Moto M-ը, հայտնում է Lenta.ru-ն: Ընկերությունում պաշտոնապես չեն հաստատել սեփական բրենդով սմարթֆոնների արտադրության դադարեցման մասին լուրերը: Ակնկալվում է, որ այդ մասին կհայտարարվի P2-ի շնորհանդեսի ժամանակ: 2014-ի հունվարին Lenovo-ն գնել է Google-ից Motorola Mobility բջջայինների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը 2,91 մլրդ դոլարով: Գործարքի պայմաններով ամերիկյան ինտերնետ ընկերությունը կպահպանի Motorola Mobility-ի պատենտը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |