Հայաստանի կառավարությունը հրաժարական տվեց

PanARMENIAN.Net - Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հաշվի առնելով, որ 2007թ. հունիսի 7-ին գումարվել է ՀՀ նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը, նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Երկրի ղեկավարը հրաժարական տված կառավարության անդամներին հանձնարարել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:



Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության, նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունը հայտարարում է իր հրաժարականի մասին: Դրանից հետո տասը օրվա ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ, իսկ այնուհետեւ 20 օրվա ընթացքում ձեւավորվի նոր կառավարություն:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---