Առողջապահության նախկին նախարարը՝ Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Առողջապահության նախկին նախարարը՝ Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանում նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի ընթացքում միաձայն ընդունվել է ՀՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը:

«Այսօրը» գրում է, որ Խորհրդի նիստը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին միաձայն ընտրել է բուհ-ի ռեկտորի պաշտոնակատար:

Ելույթ է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար, ԵՊԲՀ հոգեբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Հակոբյանը` շնորհավորելով Արմեն Մուրադյանին և նշելով, որ նա արժանի թեկնածու է:

Սեպտեմբերի 27-ին «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը նշանակվել է առողջապահության նախարար՝ պաշտոնում փոխարինելով Արմեն Մուրադյանին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---