Մանկաբույժների 5-րդ կոնֆերանսին ավելի քան 350 մասնագետ է մասնակցում 4 նոյեմբերի 2016 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանսը համախմբել է ավելի քան 350 մանկական բժիշկի Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից: Կոնֆերանսը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համառոտ ներկայացրել է ծրագրային մի շարք մոտեցումներ` կարևորելով յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն իր տեղում։ «Մենք կհոգանք ձեր մասնագիտական պաշտպանվածության, ձեր վաստակի և արժանապատիվ աշխատանքի ապահովման մասին, իսկ դուք` բնակչության առողջության մասին։ Այս ուղղությամբ միասին շատ անելիքներ ունենք և մեծ ճանապարհ ենք անցնելու։ Ես առանձնահատուկ ուզում եմ շեշտադրել մեր բժիշկների մասնագիտական հմտությունների և գիտելիքների բարձրացման կարևորությունը` համարելով դա որպես պարտավորվածություն մեր ժողովրդի հանդեպ»,-ասել է նախարարը` միաժամանակ պարտավորվելով ճանապարհներ գտնել, որպեսզի դրա դիմաց բժիշների ջանքերը գնահատվեն: Կոնֆերանսին ներկայացվել են ընդհանուր մանկաբուժության, մանկական էնդոկրինոլոգիայի, ուռուցքաբանության և մանկական վիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են եկել Շվեյցարիայից, Ռուսաստանից և Վրաստանից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորները: Կոնֆերանսի մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված վկայագրեր, կշնորհվեն շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ: Կարդացեք նաև՝ Նախարար. Պետպատվերի գումարը հիվանդանոցին տրվելու է հիվանդի անհատական դիմումից ելնելով Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |