«Ֆեներբահչեի» երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ երգել են հայկական «Զարթնիր, լաո» երգը

«Ֆեներբահչեի» երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ երգել են հայկական «Զարթնիր, լաո» երգը

PanARMENIAN.Net - Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը մարզադաշտ են ուղևորվել՝ կատարելով ակումբի հիմներից մեկը. դրա երաժշտությունը վերցված է 19-րդ դարի հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից:

Թուրքերենում հնչում են «Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, ցույց տուր կատաղությունդ, թշնամին կպարտվի» արտահայտությունները, գրում է Ermenihaber.am-ը:

2011-ին այս թեման հայտնվել էր հայկական և թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում: Աղմուկից հետո թուրքերեն բառերի հեղինակ Հաքան Յավուզը նշելով, թե իրենք չգիտեին, որ երգը հայերին է պատկանում, ասել է. «Եթե իմանայինք, որ այն հայկական է, չէինք երգի: Այսուհետև այն չենք երգի»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ը պարտվել է թուրքական «Ֆեներբահչե»-ին: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 60-րդ րոպեին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---