Պետությունը կհամաֆինանսավորի 1964-1974թթ. ծնված անձանց կուտակային վճարների 100%-ը![]() 4 նոյեմբերի 2016 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Պետությունը կկատարի կուտակային վճարների 100% համաֆինանսավորում 1964-1974թթ. ծնված այն անձանց համար, ովքեր կամավոր կմիանան կուտակային կենսաթոշակային համակարգին նախքան 2018 թվականի հուլիսի 1-ը: 40-ից բարձր տարիքի անձինք կուտակային բաղադրիչին կարող են միանալ կամավոր` այսպիսով հնարավորություն ունենալով 63 տարեկանում կենսաթոշակ ստանալ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի թե΄ պետական, և թե΄ կուտակային բաղադրիչներից: Այսպիսով, աշխատանքային կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների դիմաց, իսկ կուտակային կենսաթոշակն էլ բաղկացած է լինելու մասնակցի և պետության կատարած հատկացումներից և դրանց կառավարումից ստացված եկամուտներից: Այս արտոնությունը գործում է համակարգին մինչև 2018թ. հուլիսի 1-ը կամավոր միացողների համար: Ընդ որում` եթե 1964-1974թթ. ծնված անձինք համակարգին կամավոր միանան մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, ապա պետությունը նույնպես նրանց համար կկատարի կուտակային հատկացումներ եկամտի 5 տոկոսի չափով` ինչպես պարտադիր մասնակիցների դեպքում է: Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որը գործում էր նախքան 2014 -ին կատարված փոփոխությունները, առհասարակ չէր նախատեսում պետական բյուջեից համաֆինանսավորում համակարգի կամավոր մասնակիցների համար: Մինչդեռ ընդունված վերջին փոփոխություններով օրենքն ամրագրել է այս հնարավորությունը` կուտակային բաղադրիչին մինչև 2018թ. հուլիսի 1-ը կամավոր միանալու դեպքում պետությունը մասնակցի հետ միասին կկատարի կուտակային հատկացումներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |