Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հերքել է Իրաք թուրքական ԶՈՒ-ի ներխուժման մասին տեղեկատվությունը 7 հունիսի 2007 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները հերքել են քուրդ գրոհայինների ռազմական գործողություն անցկացնելու նպատակով Իրաք թուրքական ԶՈՒ-ի ներխուժման մասին տեղեկատվությունը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ա.Գյուլը հայտարարել է, որ «տվյալ պահին ոչ մի ռազմական ներխուժում այլ երկիր չկա»: Այնուամենայնիվ, քրդերի ներկայացուցիչները հաղորդել են, որ թուրքական ՌՕՈՒ 10 ուղղաթիռներ վայրէջք են կատարել Իրաքի Մազուրի գյուղի մերձակայքում, հաղորդում է «ՌԲԿ» գործակալությունը: Նախօրեին հաղորդագրություն հայտնվեց, որ մի քանի հազար թուրք զինվորներ հատել են սահմանը եւ մտել Իրաքի տարածք, հետապնդելով քուրդ գրոհայինների: Մայիսի 30-ին Թուրքիայի հարավային սահմանում կուտակվել են մեծաքանակ բանակային մասեր եւ ծանր տեխնիկա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |