Բայդենը դատապարտել է ՌԴ և Աբխազիայի համաձայնագիրը ԶՈւ համատեղ խմբավորման մասին

Բայդենը դատապարտել է ՌԴ և Աբխազիայի համաձայնագիրը ԶՈւ համատեղ խմբավորման մասին

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի կողմից զորքերի միավորված խմբավորման մասին ռուս-աբխազական պայմանագրի վավերացումը դժգոհություն է առաջացրել Վաշինգտոնում:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ՌԴ-ին` Աբխազիայի հետ այդ համաձայնագիրը վավերացնելու համար, ասել են Սպիտակ տանը, հայտնում է life.ru-ն:

Պետդուման վավերացրել է ՌԴ և Աբխազիայի միջև նոյեմբերի 2-ին կնքված համաձայնագիրը ԶՈւ միացյալ խմբավորման մասին: Փաստաթղթով կարգավորվում է ՌԴ ԶՈւ և Աբխազիայի ԶՈւ խմբավորման կազմավորման և ծավալման կարգը: Պայմանագրում մասնավորապես ասվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է կողմերից յուրաքանչյուրի դեմ հարձակմանն ու ռազմական անվտանգությանն այլ սպառնալիքների դեպքում համարժեք արձագանքելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---