Արամ Ա-ն խոսել է լիբանանյան սփյուռքը վերակազմակերպելու անհրաժեշտության մասին![]() 5 նոյեմբերի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառը նոյեմբերի 4-ին այցելել է Լիբանանի նախագահական Պաապտայի նստավայր և հանդիպել երկրի նորընտիր նախագահ Միշել Աունին: Անթիլիասի կաթողիկոսարանի մամլո դիվանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արամ Ա-ն կաթողիկոսության, թեմերի, Լիբանանի հայկական ժողովական կառույցների ու անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Միշել Աունին Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթելով, որ նրա ընտրությամբ Լիբանանի ժամանակակից պատմության մեջ նոր էջ բացվի, որը կնշանավորվի ներքին միասնականությամբ ու տնտեսական զարգացմամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների առջև ծառացած մարտահրավերներին ու քրիստոնեական ներկայության ամրապնդման հարցերին: Նախագահ Աունը և Վեհափառը Հայրապետը շեշտել են լիբանանյան սփյուռքը վերակազմակերպելու և Լիբանանի զորակցությանը նոր մղում տալու հրամայականը: Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը և Մայր Տաճարի լուսարարապետ Նորայր եպիսկոպոս Աշըգյանը: Հոկտեմբերի 31-ին հայտնի է դարձել, որ քրիստոնյա քաղաքական գործիչ Միշել Աունը հաղթել է Լիբանանի նախագահի ընտրություններում` երկրի միապալատ խորհրդարանում: Աունը, որը քլխավորում է Ազատ հայրենասիրական շարժումը, ստացել է պատգամավորների մեծամասնության հավանությունը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |