Զախարովա. ՌԴ-ն կշարունակի երկխոսությունն Արևմուտքի հետ անկախ դժվարություններից

Զախարովա. ՌԴ-ն կշարունակի երկխոսությունն Արևմուտքի հետ անկախ դժվարություններից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի կասեցնի բանակցային գործընթացն արևմտյան գործընկերների հետ, չնայած ստեղծված միջազգային իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք չենք դադարեցնի երկխոսությունն արևմտյան գործընկերների հետ: Ուստի, առաջինը, մենք հիանալի հասկանում ենք, որ աշխարահը սրանից շատ վատ իրավիճակներ է տեսել: Երկրորդը` նույնիսկ երբ աշխարհը նման իրավիճակում է հայտնվում, միևնույն է բանակցային գործընթացը միշտ շարունակվում է»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Զախարովան նաև հիշեցրել է ՌԴ ԱԳՆ բազմաթիվ հայտարարությունները`ՌԴ հանդեպ ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու հորդորով:

Նա նշել է, որ Ռուսաստանը ստիպված է արձագանքել նման հայտարարություններին, քանի որ «այսօրվա տեղեկատվական միջավայրը ենթադրում է, որ եթե դու չես պատասխանում, ապա չկաս տեղեկատվական դաշտում` ուստի գերակայում է այլ տեսակետը»:

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ն դադարեցրեց մասնակցությունը ՌԴ հետ բանակցություններին Սիրիայի գծով: Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «ՌԴ-ն ու Դամասկոսը հրաժարվել են դիվանագիտությունից և ձգտում են սիրիական հակամարտության ռազմական հանգուցալուծման»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---