ՄԻՊ. ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված Հարությունյանի առողջական վիճակի վատթարացումը չի հաստատվել 5 նոյեմբերի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փոխանցել է տեղեկություններ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: Այս մասին տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներով: Նոյեմբերի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ-մասնագետը և Արագ արձագանքման վարչության մասնագետը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել Հարությունյանի հետ և մանրամասն ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: Արդյունքում՝ Հարությունյանի առողջական վիճակի, մասնավորապես՝ նրա ոտքի սևանալու, անզգայանալու և սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել: Այսպես՝ Պաշտպանի աշխատակազմի բժիշկ-մասնագետի կողմից Հարությունյանի ոտքի զննության արդյունքում պարզվել է, որ վերջինս ազատ ծալում և բացում է կատարում աջ ոտքի ծնկային հոդում, իսկ ոտնաթաթն ազատորեն կարողանում է շարժել: Արտաքին բժշկական զննման արդյունքում պարզվել է, որ ոտքի մաշկը գունային փոփոխության ենթարկված չէ: Կախված դիրքում երկար ժամանակ գտնվելիս նկատվում է ոտնաթաթի թեթև արտահայտված կարմրություն: Ոտքի ջլային և ներբանային ռեֆլեքսները, զգայունությունը պահպանված են, ազատորեն շարժում է ոտքի մատները, արձագանքում հպումներին: Այցի պահին Հովհաննես Հարությունյանը գուլպաներ չի կրել, և նույնիսկ այդ պարագայում հենց ինքը Հարությունյանը պնդել է, որ իր ոտքերը սառած չեն: Հ. Հարությունյանի հետ առանձնազրույցի ընթացքում նա հենակների օգնությամբ, ոտնաթաթը հատակին թեթև հենելով, տեղաշարժվել է սենյակում: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Հարությունյանի համաձայնությամբ, լուսանկարահանել և տեսանկարահանել են նրա ոտքի շարժումները: Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա նոյեմբերի 2-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանների կողմից ենթարկվել է բժշկական զննության, ինչի արդյունքում նրա ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, վերքից արտադրություն չի եղել, արձանագրվել է վիրահատությունից հետո ոտքի անշարժացման արդյունքում աջ քառագլուխ մկանի ատրոֆիա, որի վերականգնման համար Հ. Հարությունյանին նշանակվել են բուժական ֆիզիկական վարժություններ: Խորհուրդ է տրվել նաև քայլել հենակներով՝ վերջույթի վրա քիչ ծանրաբեռնելով: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին հրաժարվել է բժշկական ցուցումներով՝ բուժման հետագա տակտիկան որոշելու նպատակով իրականացվող ռենտգենոգրաֆիկ հետազոտությունից՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում ավելորդ անգամ ճառագայթվել: Բժշկական փաստաթղթերում բուժող, հետազոտող և հերթապահ բժիշկների գրառումներից բացի, բժշկական եզրակացություն պարունակող այլ փաստաթուղթ՝ այդ թվում՝ Հարությունյանի վերաբերյալ Նիդերլանդների բժշկական գիտությունների դոկտորի կողմից տրված որևէ եզրակացություն (ինչպես նշվում է հրապարակային մի շարք աղբյուրներում) չի հայտնաբերվել: Փաստաբան Հայարփի Սարգսյանի կողմից Պաշտպանի աշխատակազմ բժշկական եզրակացություն պարունակող որևէ փաստաթուղթ դեռևս չի ներկայացրել, չնայած ՄԻՊ-ի կողմից նրան ուղղված խնդրանքին: Հ. Հարությունյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա գտնվում է ամենօրյա բժշկական հսկողության ներքո: Այդուամենայնիվ, Հարությունյանը պնդել է, որ ունի վիրահատության կարիք և նշել է, որ ոտքը ձգելու ժամանակ ունենում է ցավեր: Ըստ նրա՝ ինքը չի ցանականում այլևս կրել ծնկահոդի պահիչը (ֆիքսատոր), ինքնուրույն կատարում է բժշկի կողմից նշանակված վարժությունները: Հ. Հարությունյանն առողջության հետ կապված այլ գանգատ չի ներկայացրել: Այս հաղորդագրությամբ ՄԻՊ-ը դիմում է Հովհաննես Հարությունյանի փաստաբանին կամ նրա որևէ այլ իրավասու ներկայացուցչի՝ Պաշտպանին ներկայացնելու Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տարածվել են լրատվամիջոցների նոյեմբերի 4-ի հրապարակումներում: Փաստաթղթերի բժշկական գաղտնիությունը երաշխավորվում է: Դրանք ՄԻՊ-ին անհրաժեշտ են ուսումնասիրության և պրոֆեսիոնալ հետազոտությունների հիման վրա համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |