Ստամբուլում չեղարկված Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի համրեգը տեղի կունենա Հայաստանում

Ստամբուլում չեղարկված Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի համրեգը տեղի կունենա Հայաստանում

PanARMENIAN.Net - Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» ծրագիրը նոյեմբերի 10-ին կներկայացվի Ա.Խաչատրյան մեծ դահլիճում Հայաստանի Ազգային կամերային նվագախմբի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանի Ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ, գրում է Ա1+-ը:

2015 թ. նոյեմբերին Բեռլինում մեկնարկել է Դրեզդեն Սիմֆոնիկի կողմից կազմակերպված «Աղետ» համերգաշարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հենց առաջին համերգից ծրագիրը հայտնվել է Գերմանական ունկնդրի ուշադրության կենտրոնում:

Դրեզդենի Սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին համերգով պետք է հանդես գար Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: Հայոց ցեղասպանության 100.-րդ տարելիցին նվիրված համերգին նվագախումբը հրավիրել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին:

Գերմանիայի ԱԳՆ հոկտեմբերի 26-ին հայտարարել է, թե նշյալ պաշտոնատար անձանց հրավիրատոմս ուղարկելու հագամանքը համաձայնեցված չի եղել իրենց հետ, ինչի պատճառով նոյեմբերի 13-ի համերգը չեղարկվեց: Միաժամանակ ԱԳՆ խոսնակը նշեց, որ իրականում իրենք ուրախ են այս համերգի համար և աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախագծին: Խոսնակը հավելել է, որ իրենք կփորձեն առաջիկայում համերգի համար հարմար ժամանակ գտնել:

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն դժգոհությունների ուքննադատությունների առիթ է տվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---