Երևանում ընթանում է առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովը![]() 7 նոյեմբերի 2016 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է առողջապահական իրավունքի առաջին «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն իր բացման խոսքում նշել է, որ համաժողովի նպատակն է քննարկել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը, առողջապահության օրենսդրության զարգացման միտումները, ՀՀ-ում և մասնակից երկրներում վեր հանել առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները, մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և խոչընդոտները, մարդու իրավունքների երաշխիքները, համատեղ մշակել առաջարկություններ առողջապահության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու և պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ամրագրելու ուղղությամբ, գրում է Panorama.am-ը: «Համաժողովը նշված նպատակի իրականացման համար համախմբել է առողջապահության, իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետներին: Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ իրավունքն այն կարևորագույն գործիքն ու միջոցն է, որը թույլ կտա երաշխավորել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների իրականացումը և անշեղ պաշտպանությունը, կնպաստի առողջապահության համակարգի և բժշկագիտության զարգացմանը»,- նշել է Քրմոյանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին կարևորել է նման համաժողովի կազմակերպումը՝ ասելով, որ կան առաջնային իրավունքներ, որոնց պահպանման համար պետությունները համատեղում են իրենց ջանքերը: «Ջանքերի համատեղումն իրականցվում է տարբեր գործիքակազմի միջոցով, և նման համաժողովներն այդ գործիքակազմերից մեկն են»,- նշել է նախարարը: Համաժողովը կազմակերպել են «Իրավունքի զարգացման կենտրոն» և «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության գիտագործնական կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից Բաց հասարակության հիմնադրամների հովանավորությամբ: Համաժողովին աջակցում են նաև արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |