Ռուսաստանը շարժական լաբորատորիաներ է փոխանցել Հայաստանին![]() 7 նոյեմբերի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» 6 շարժական լաբորատորիա է փոխանցել Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առողջապահության նախարարություններին` ԱՊՀ երկրներում վարակների բռնկմանը հակազդեցության շրջանակում: Ծրագիրը հաստատվել է ՌԴ կառավարության կողմից և նախատեսված է 2015-2016թթ. համար, այն ուղղված է վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկումների հայտնաբերմանն ու տարածման կասեցմանը: Ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից ի վեր «Ռոսպոտրեբնադզորը» 10 շարժական լաբորատորիա է փոխանցել ԱՊՀ երկրներին: Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին փոխանցված լաբորատորիաները նախատեսված են էքսպրես-ախտորոշման համար և մշակվել են Ռուսաստանում, ասվում է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Լաբորատորիաները հագեցած են կենսապահովման ինքնավար համակարգերով, ունեն կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ և օգտագործվում են վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |