ՆԱՏՕ-ն կբարձրացնի իր մարտունակությունը ՌԴ գործողություններին ի պատասխան![]() 7 նոյեմբերի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կբարձրացնի իր հարյուր հազարավոր զինվորականների մարտունակությունը ՌԴ հետ հարաբերություններում աճող լարվածության պատճառով: Այդ մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այդ խմբավորման հստակ քանակը նա չի նշել, սակայն հայտարարել է, որ դա կլինի դաշինքի ամենազգալի հզորացումը սառը պատերազմի ավարտից ի վեր և դա քննարկվել է մեկ ամիս առաջ, հայտնում է «Վեդոմոստին» The Times-ի վրա հղումով: ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ադամ Թոմփսոնը կարծիք է հայտնել, որ առաջիկա 2 ամսում ծառայության խստացված ռեժիմի կարող է անցնել մինչև 300.000 մարդ: Այժմ այդ քանակի խմբավորումը կարող է գործի դրվել 180 օրում: Դա կլինեն «երկրորդ շարասյան» ուժեր, որոնք հարկ եղած դեպքում կսատարեն մոտ 5000 անդամ ունեցող արագ արձագանքման ուժերին, որոնք կարող են մարտական գործողությունների գոտի ուղարկվել օրերի ընթացքում: ՆԱՏՕ-ի երկրները նաև պայմանավորվել են արագ արձագանքման ուժերի թվաքանակը հասցնել 40.000-ի: «Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ակտիվանում է շատ ուղղություններով: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական հզորությունը, 2000 թ. համեմատ եռապատկել է ռազմական ծախսերը իրական թվերով, նոր ռազմական հնարավորություններ է ստեղծել և զորքեր է կիրառել հարևանների դեմ»,-ասել է Ստոլտենբերգը: Ըստ նրա, բոլորն են տեսել, որ ՌԴ-ն քարոզչություն է անում ՆԱՏՕ-ի երկրներում, և ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի: «Մենք պատասխանում ենք մեր պաշտպանության հավաքական ուժերի ամենազգալի հզորացմամբ սառը պատերազմից ի վեր»,-ասել է նա: Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն առաջիկա շաբաթներին կարող են հանդիպում անցկացնել «Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ» ձևաչափով, 2016-ին սա կլինի արդեն երրորդ հանդիպումը: Հուլիսին ՆԱՏՕ-ն հավանություն տվեց իր արագ արձագանքման ուժերի տեղակայմանը Լեհաստանում և Բալթիայի երկրներում` 4 գումարտակ 1000-ական զինծառայողով: Հոկտեմբերի վերջում Ստոլտենբերգը զեկուցեց, որ դաշինքը 8 նոր կենտրոնակայան է բացել Արևելյան Եվրոպայում, իսկ անդամ երկրների ռազմական ծախսերը վերջին տարիներին առաջին անգամ աճել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |