Չուլպան Խամատովան՝ «Ավրորա» մրցանակի անկախ փորձագետների հանձնախմբի անդամ![]() 7 նոյեմբերի 2016 - 13:10 AMT PanARMENIAN.Net - «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Չուլպան Խամատովան միացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի Անկախ փորձագետների հանձնախմբին: Ռուսասատանցի հայտնի դերասանուհին, որը տարիներ շարունակ զբաղվում է մարդասիրական գործունեությամբ, մասնակցում է 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկրի թեկնածուների նախնական դիտարկման փուլին: Մրցանակաբաշխության կազմակերպիչների փոխանցմամբ, անկախ փորձագետների հանձնախումբը գործում է«Ավրորա» մրցանակի քարտուղարության կազմում: Հանձնախումբը, հավատարիմ մնալով «Ավրորա» մարդասիարական մրցանակի ընտրական չափանիշներին, ուսումնասիրում է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները և քվեարկությամբ ընտրում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկնող 20-25 թեկնածուի: «Սարսափելի է կարդալ մեր օրերում տառապանքի և կյանքի ու մահվան սահմանագծում ապրող մարդկանց մասին, բայց սիրտս ջերմությամբ է լցվում, երբ ծանոթանում եմ այս անձնազոհ հերոսների պատմություններին: Նրանց գոյությունը և խիզախ ու նվիրված գործունեությունն ապացուցում են, որ ոչինչ կորած չէ, որ մարդկային կյանքը շարունակում է մնալ բացարձակ արժեք», - ասել է Չուլպան Խամատովան: «Չափազանց հպարտ եմ, որ ես էլ հնարավորություն ունեմ մասնակից դառնալ այս մարդասիրական շարժմանը և «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության նախընտրական փուլին: Սա շատ կարևոր և պարտավորեցնող փորձառություն է»: Անկախ փորձագետների հանձնախմբի կազմում ընդգրկվում են մարդասիրության ոլորտի առաջամարտիկներ և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի հանձնախմբի անդամներն են Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկայի ծրագրի տնօրեն դոկտոր Քոմֆորտ Էրոն, Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ դոկտոր Մեգո Թերզյանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի փորձագետ Պեդրո Մուրադյանը, The Elders խմբի նախկին տնօրեն Լեզլի-Աննա Նայթը, Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ դոկտոր Արյեհ Նեյերը, ԱՄՆ պետքարտուղարի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով նախկին օգնական Էրիկ Շվարցը, Նյու Յորքի համալսարանի Ստերնի բիզնես դպրոցի Մարդու իրավունքների և բիզնեսի կենտրոնի տնօրեն պրոֆ. Մայքլ Պոզները, Crisis Action կազմակերպության արշավների տնօրեն Նիկոլա Ռեյնդորփը, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ստեֆան Քյուրքջյանը և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի նախագահ Ջոնաթան Ֆանտոնը: «Ավրորա» մրցանակի նախընտրական փուլում ընտրված թեկնածուները ներկայացվում են Ընտրող հանձնաժողովին: Հանձնաժողովը գլխավորում է օսկարակիր դերասան և մարդասեր Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովը «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարի 2017 թվականի փետրվարին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |