«Հյուսիս-հարավի» շինարարության համար 2017-ին 5.9 մլրդ դրամ կհատկացվի 7 նոյեմբերի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 49 մլրդ 806.9 մլն դրամ` 2016 թ. 57,780.6 մլն դրամի դիմաց: Այս մասին նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ ծախսերի նվազումը 2016-ի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 7,973.7 մլն դրամ կամ 13.8%, գրում է Panorama.am-ը: Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհի վերանորոգմանը, ապա, ըստ Ատոմ Ջանջուզաղյանի, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի տրանշ 2-ի աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է հատկացնել 2,401.1 մլն. դրամ, այդ թվում՝ վարկային միջոցներ` 2,028.6 մլն. դրամ, համաֆինանսավորում` 372,5 մլն. դրամ: Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով (Տրանշ 3) նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 968.4 մլն. դրամ, այդ թվում՝ վարկային միջոցներ` 807.0 մլն. դրամ, համաֆինանսավորում` 161.4 մլն. դրամ: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով (Տրանշ 3) 22 նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 1,353.8 մլն. դրամ, այդ թվում՝ վարկային միջոցներ` 1,154.4 մլն. դրամ, համաֆինանսավորում` 199.4 մլն. դրամ: Իսկ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման դրամաշնորհային ծրագրով (Տրանշ 3) նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2017թ. ծրագրված է 1,139.3 մլն. դրամ, այդ թվում դրամաշնորհային միջոցներ` 949.4 մլն. դրամ, համաֆինանսավորում` 189.9 մլն. դրամ: Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանն ասել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով` ժամանակին համընթաց, և կավարտվեն առնվազն 2030 թվականին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |