Nokia-ի նոր սմարթֆոնը մետաղյա կորպուս կունենա 7 նոյեմբերի 2016 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Չինական աղբյուրները լուսանկարներ են հրապարակել, որտեղ, ենթադրաբար, պատկերված է Nokia-ի ապագա սմարթֆոններից մեկի կորպուսը: Ինչպես կարելի է տեսնել լուսանկարում, կորպուսը մետաղյա է անտենային միացումներով, որոնք եզրերին կորացված են iPhone 7-ի ոճով: Պանելի վրա երկու կտրվածք է երևում` մեկը, հավանաբար, տեսախցիկի մոդուլի համար է, մյուսը` մատնահետքերի սքաների, սակայն, չի կարելի բացառել նաև կրկնակի տեսախցիկի հավանականությունը: Կորպուսը նաև աչքի է ընկնում բարակությամբ, գրում է Ferra.ru-ն: Ըստ վերջին արտահոսքի, 2016-ի 4-րդ եռամսյակում կթողարկվի 4 բջջային սարքերից 3-ը, որոնք կաշխատեն Android օպերացիոն համակարգով:Այդ սարքերի թվում կլինեն ինչպես սմարթֆոններ, այնպես էլ պլանշետներ: Ամռանը լուրեր հայտնվեցին 2 բարձրակարգ սմարթֆոնի մասին, որոնք թողարկվելու են Nokia բրենդով: Սմարթֆոնները կունենան Qualcomm Snapdragon 820, OLED-դիսփլեյներ Quad HD (2560 x 1440 պիքսել) թողունակությամբ և Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով: Ակնկալվում է, որ սմարթֆոնները կարտադրի HMD Global ընկերությունը: Մայիսին Nokia-ն հայտնեց ֆիննական HMD Global-ի հետ ռազմավարական արտոնագրային համաձայնագիր կնքելու մասին մտավոր սեփականության և բրենդի գծով, որի շրջանակում ընկերությունը կկարողանա նոր սերնդի հեռախոսներ և պլանշետներ արտադրել Nokia ապրանքանիշով: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |