ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող որոշել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փոխարեն 7 հունիսի 2007 - 21:41 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները դրված են բանակցությունների սեղանին, եւ ես կարծում եմ, որ դրանք կարող են հիմք դառնալ հակամարտության կարգավորման սկզբունքների մշակման համար»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նրա խոսքերով, հիմնական սկզբունքներով կարելի է համաձայնության հասնել, եւ «այդ պատճառով մենք որոշ առումով լավատես ենք»: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է գնահատեն մեր առաջարկությունները եւ որոշեն, թե որ կետերին են նրանք համաձայն, որոնց` ոչ: Իսկ դա արդեն կախված չէ ՄԽ-ից»,- նշել է Ֆասիեն: Նա նշել է, որ բանակցությունների «ճեղքումը» կկայանա այն ժամանակ, երբ նախագահներն սկսեն վստահել միմյանց եւ հանգեն հավասարակշռված եւ արդար որոշման: «Այդ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կսկսեն խաղաղ համաձայնագրի մշակումը»,- ընդգծել է ֆրանսիացի միջնորդը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը բանակցային գործընթացին, ապա Բեռնար Ֆասիեն եւս մեկ անգամ կրկնեց, որ որքան շուտ ԼՂ-ն մասնակցի բանակցություններին, այնքան լավ: «Այժմ մենք ադրբեջանական կողմի հետ քննարկում ենք այդ հարցը: Սակայն մենք դեռ չենք հասել նրան, որպեսզի խոսենք համաձայնության մանրամասների մասին: Մենք հիմքն ենք նախապատրաստում, իսկ երբ կողմերը որոշում կընդունեն, ոչ ոք չգիտի, այդ թվում եւ Մինսկի խումբը»,- ասել է համանախագահը, հավելելով, որ հանդիպումները Արկադի Ղուկասյանի հետ անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի դիրքի եւ այլ հարցերի ճշտման համար: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |