ԻՊ պարագլուխը փախել է Մոսուլից![]() 7 նոյեմբերի 2016 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան բանակը հայտնել է ահաբեկչական «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի փախուստի մասին Մոսուլից: «Աղբյուրները հետախուզության մեջ հաստատել են ահաբեկիչ Ալ Բաղդադիի փախուստը Մոսուլից 150 ընտանիքի հետ` նրանց միջոցով ավիահարվածներից թաքնվելու նպատակով»,-հայտարարել են Իրաքի ԶՈւ մամուլի ծառայությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր ԻՊ ավելի քան 2000 գրոհայիյն է սպանվել: Ալ Բաղդադին դիմել էր գրոհայիններին` կոչ անելով պահել Մոսուլն ամեն գնով: Գրոհայինների պարագլուխը նաև սպառնացել էր Թուրքիայի հասցեին` այդ երկիրն անվանելով ԻՊ «գործունեության ոլորոտ»: Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: Մոսուլի գրոհն ընթանում է 3 ուղղությամբ` մասնակցում են Իրաքի զինվորականները, ոստիկաններն ու կամավորականները: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |