Մանկապարտեզները չջեռուցելու պատճառով տնօրեններ են ազատվել աշխատանքից![]() 7 նոյեմբերի 2016 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էմանկապարտեզներում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար աշխատանքից ազատել Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների թիվ 28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններին: Հանձնարարվել է նաև խիստ նկատողություն հայտարարել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին և թիվ 40 մանկապարտեզի տնօրենին: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում շարունակվում է հսկողությունը ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ, ավելի վաղ տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել հրապարակումներ, համաձայն որոնց որոշ մանկապարտեզներում ջեռուցման համակարգերը դեռևս միացված չեն: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է մանկապարտեզներում ջեռուցման համակարգի հետ կապված խնդիրներին: «Արդեն մի քանի տարի է` հստակ հայտարարում եմ, որ ջեռուցման սեզոնի մեկնարկ հասկացություն գոյություն չունի: Մեկնարկը տրվում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, եթե անգամ դա լինի օգոստոս ամսին: Ըստ այդմ նաև համապատասխան լիազորություններ ենք տվել բոլոր կրթօջախների տնօրեններին, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում գործարկեն ջեռուցման համակարգերը: Եվ այս ամենից հետո ուղղակի աններելի է որոշ տնօրենների անպատասխանատու վարքագիծը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները ևս տրամադրված են, ու անհասկանալի է, թե ի՞նչն է նման վարքագծի պատճառը: Փորձում են տնտեսում անե՞լ: Ի վերջո խոսքն այս դեպքում մեր երեխաների առողջությանն է վերաբերում, ու նրանց առողջության հաշվին տնտեսում անելու փորձ կատարող տնօրենները միանշանակ պետք է ենթարկվեն պատասխանատվության», - ընդգծել է Մարգարյանը: Հանրակրթության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է արձանագրված բոլոր դեպքերը մանրակրկիտ ուսումնասիրել ու պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թերացել են: Բացի այդ, հանձնարարվել է նաև մշտական հսկողության տակ պահել հարցն ու անմիջապես արձագանքել այդ մասով ստացվող ահազանգերին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |