Ֆրանսիայի հետ գործակցությունը պաշտպանության ոլորտում կակտիվանա![]() 7 նոյեմբերի 2016 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կարևորել է Ֆրանսիայի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր: Անդրադառնալով պաշտպանական բնագավառում համագործակցությանը՝ կողմերը փաստել են, որ փոխգործակցությունը պաշտպանության՝ հատկապես միջազգային խաղաղապահության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի, հաշվի առնելով երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել պաշտպանության ոլորտում համագործակցության և ռազմաքաղաքական մակարդակում պարբերական երկկողմ շփումների ակտիվացման ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |