ANCA-ն ողջունում է Չիլիի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 8 հունիսի 2007 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է Չիլիի Սենատի միաձայն որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին եւ պատգամավորների կոչը երկրի կառավարությանը` միանալու ՄԱԿ-ի ենթակոմիտեի 1985 թվականի որոշմանը` ճանաչել ցեղասպանությունը հանցագործություն մարդկության դեմ: «Մենք միանում ենք Չիլիի, Հարավային Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայերին: Չիլիի կառավարությունը փայլուն օրինակ է տալիս Հայոց ցեղասպանությունը դեռեւս մերժող պետություններին, այդ թվում ԱՄՆ-ին»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն ընդունեց որոշում, որով կոչ է անում երկրի կառավարությանը` զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա նկատմամբ իրագործած Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում մասնավորապես ասվում է. Հարգարժան Սենատը ճանաչում է, որ 1915թ. ապրիլի 24-ին Թուրքական կայսրության այն ժամանակների մայրաքաղաք Կոնստանդնապոլսում առանց դատավարության ձեռբակալվեց եւ անհետ կորավ հայ համայնքի ամբողջ ղեկավարությունը, ինչով սկիզբ դրվեց կայսրության իշխանությունների կողմից այդ ժողովրդի նկատմամբ բնականոն բնաջնջման քաղաքականությանը, որ 1915-1923թթ. ընթացքում դաժանորեն իրագործված ցեղասպանության հետեւանքով, Կայսրության ավելի քան 1.5 մլն. ազգությամբ հայ հպատակներ, որոնք հազարամյակներ շարունակ բնակվում էին իրենց նախնիների հողերում, զրկվեցին կյանքից, որ այս զարհուրելի արարքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին «Էթնիկ զտումը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը երթն առաջնորդել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս»,–ասել է սրբազանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ Էրդողան․ Անկարան ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը Նա պատմական հնարավորություն է համարում խաղաղության պայմանագիրը, որի ստորագրումն ակնկալվում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը սկսվել է Կկազմակերպվի ծրագրով ընտրված 30 ուսուցչի այցը Բորդո, որտեղ կկայանա երկշաբաթյա վերապատրաստման |