ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դեմ են վետոյի սահմանափակմանը ՄԱԿ ԱԽ-ում![]() 8 նոյեմբերի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում դեռ չկա ունիվերսալ որոշում ԱԽ բարեփոխման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նիստում` Սաֆրոնկովն ասել է, որ ՄԱԿ անդամ երկրները կարողացել են առաջ շարժվել քննարկումներում, սակայն «ունիվերսալ որոշում դեռ չկա»: Նա հստակեցրել է, որ կողմերի մոտեցումները «նախկինի պես էականորեն տարբերվում են»: Ըստ նրա, ՌԴ-ն կողմ է ԱԽ կազմում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների ներգրավմանը, սակայն ԱԽ կոմպակտ կառուցվածքի պահպանման պայմանով: «ԱԽ թվակազմը 20-ից մի փոքր ավելի պետք է լինի»,-ասել է դիվանագետը: Ֆրանսիան և Մեքսիկան կողմ են վետոյի իրավունքի սահմանափակմանը ԱԽ-ում, երբ խոսքը մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների ու ցեղասպանության մասին է: Վետոյի սահմանափակմանը դեմ է ինչպես ՌԴ-ն, այնպես էլ Վաշինգտոնը: «Մենք դեմ ենք վետոյի ընդլայնմանը կամ փոփոխմանը»,-ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշատական ներկայացուցչի տեղակալ Միշել Սիսոնը: ՄԱԿ ԱԽ կազմն ընդլայնվել է 1965-ին 11 անդամից մինչև 15: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |