«Զվարթնոցի» ուղևորահոսքը 10 ամսում աճել է 9.5%-ով

«Զվարթնոցի» ուղևորահոսքը 10 ամսում աճել է 9.5%-ով

PanARMENIAN.Net - 2016-ի հոկտեմբերին՝ 2015-ի նույն ամսվա հետ համեմատ՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 32 տոկոս աճ:

2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1.747.926 մարդ, որը 9.5 տոկոսով աճել է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2016-ին բեռնափոխադրումը կազմել է 13.290 տոննա ապրանք, որը 81 տոկոսով ավելին է, քան 2015-ի ցուցանիշը, տեղեկացնում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարը:

2016 թվականի հունվար-սեպտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 784.208 մարդ, ժամանել՝ 758.292 մարդ։ Այդ տվյալներն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 3.915 մարդ, ժամանել՝ 3.150 մարդ։

Այսպիսով, օդային ճանապարհով ՀՀ-ից մեկնողների և ՀՀ ժամանողների թվի տարբերությունը կազմում է 26.681 մարդ։

2016 թվականի սեպտեմբեր ամսին 2015 թվականի նույն ամսվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 28.6% աճ: 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 542 500 մարդ, որը 7.1%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին բեռնափոխադրումը կազմել է 11.477 տոննա ապրանք, որը 76%-ով ավելին է, քան 2015 թվականին է եղել:

2016-ի հունվար-օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1.321.784 մարդ, ինչը մոտ 4.2%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---