ՀՀ-ում առաջին վերանորոգված էլեկտրագնացքն է շահագործվել![]() 8 նոյեմբերի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման է հանձնվել Հայաստանում ТР-3 (տեխնիկական վերանորոգում) տիպի վերանորոգում անցած առաջին էլեկտրագնացքը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նշել է, որ վերանորոգման նոր տեխնոլոգիաների ներդրումը երկաթուղու տեխնոլոգիական զարգացման նոր փուլ է բացում: Ինչպես հիշեցրել է ընկերության ղեկավարը, Հարավկովկասյան երկաթուղում արդեն վերանորոգվում են էլեկտրա- և ջերմաքարշերը: Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իր հերթին, նշել է, որ էլեկտրագնացքի վերանորոգման ինքնարժեքն արտերկրում կատարվող նույնանման աշխատանքների հետ համեմատած մի քանի անգամ էժան է, դրա հաշվին այս ծառայությունը կարող է մրցունակ գնով առաջարկվել նաև մեր հարևաններին: Իսկ ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի երկաթուղային համակարգը արդյունավետ զարգանում է: ТР-3 տիպի վերանորոգումը գործարանային ցիկլի վերանորոգում է, որը թույլ է տալիս երաշխավորել էլեկտրագնացքի վազքը 500.000 կմ համար: Վերանորոգումն իրականացվել է բացառապես Երևանի լոկոմոտիվային դեպոյի մասնագետների ուժերով: Մեկ էլեկտրագնացքի վերանորոգման արժեքը կազմում է 36 մլն դրամ, ինչը 3-4 անգամ ավելի էժան է, քան արտերկրում: Մինչև 2016-ի ավարտ վերանորոգման կկանգնի երկրորդ էլեկտրագնացքը: Բոլոր վերանորոգվող էլեկտրագնացքներն ուղևորատար են և ուղևորներին են սպասարկում մայրաքաղաքից մինչև Գյումրի, Արարատ, Արաքս և Երասխ հատվածներում: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |