«Նոր հայերը» կմասնակցեն ՈւՀԱ-ի հոբելյանական համերգին Կրեմլում![]() 8 նոյեմբերի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) «Նոր հայեր» թիմը (1997թ. չեմպիոն) կմասնակցի հոբելյանական համերգին: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Կրեմլի դահլիճում, որտեղ կհավաքվեն ՈւՀԱ Միջազգային միության լավագույն թիմերը: «Ալեքսանդր Մասլյակովը հրավիրել է մեր թիմին մասնակցելու ՈւՀԱ 55-ամյա հոբելյանին Կրեմլում: Մենք շատ վաղուց ելույթ չենք ունեցել: Հուզվում ենք…Ճիշտն ասած, «Նոր հայերը» այնքան էլ նոր չեն…Բայց մենք անպայման ելույթ կունենանք: Չէ որ ինչպես ասում է հին հայկական ասացվածքը` Լավ է ուշ, քան երբեք»,-գրել է Instagram-ի իր էջում Գարիկ Մարտիրոսյանը: «Նոր հայեր» թիմը կազմավորվել է 1994-ին: Նորաստեղծ թիմը հիմնականում համալրվեց ՈւՀԱ առաջին Հայկական լիգայի մասնակիցներով: «Նոր հայերը» չեմպիոն դարձան 1997-ին: Թիմը նաև 1999-ի փոխչեմպիոն է, 1998 թ. ՈւՀԱ Ամառային գավաթի հաղթող, «Մեծ ԿիՎիՆի» և 2000թ. «Նախագահական ԿիՎիՆի» դափնեկիր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |