«Արտույտների ագարակը» կբացի «Ոսկե ծիրան» IV միջազգային կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Իտալացի կինոռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանի եղբայրների` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» գեղարվեստական կինոնկարը կբացի «Ոսկե ծիրան» IV միջազգային կինոփառատոնը, որը կանցնի Երեւանում հուլիսի 9-14-ը: Այդ մասին Երեւանում հայտարարել է կինոփառատոնի հիմնադիր եւ տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքերով, պրեմիերային կժամանեն Տավիանի եղբայրները, սցենարի հեղինակ, հայկական ծագումով իտալացի գրող Անտոնիա Արսլանը եւ գլխավոր դերակատարներ կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանն ու ֆրանսիացի դերասան Չեկի Կարիոն, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:



Ֆիլմը պատմում է Արեւմտյան Հայաստանում ապրած եւ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայկական ընտանիքի մասին: Կինոֆիլմը հանդիսանում է Իտալիայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի համատեղ արտադրանքը, դրա բյուջեն կազմում է 9,7 մլն. եվրո:



Փառատոնի բացումը ինչպես միշտ կսկսվի Երեւանի Շարլ Ազնավուրի անվ. հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, ծիրանի օրհնման արարողությունից: «Ոսկե ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը անցել է Երեւանում 2004 թվականի հունիսի 30-հուլիսի 4-ը: Ներկա դրությամբ փառատոնը հանդիսանում է տարածաշրջանի առավել պատվավոր փառատոններից մեկը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---