Գիտնականները գտել են քաղցկեղի անբուժելիության պատճառը![]() 8 նոյեմբերի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայի Կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները գտել են քիմիաթերապիայի հանդեպ քաղցկեղային ուռուցքների բազմակի ռեզիստենտության (կայունության) պատճառը, որի պատճառով հիվանդությունը որոշ դեպքերում անբուժելի է լինում, հայտնում է Rg.ru-ն Proceedings of the National Academy of Sciences-ի վրա հղումով: Գիտնականները նշում են, որ հանդիպում են չարորակ գոյացություններ, որոնք ի սկզբանե կայուն են գոյություն ունեցող հակաուռուցքային միջոցների հանդեպ: Պարզվել է, որ մի շարք ուռուցքներ (օրինակ, ստամոքսի, հաստ աղիի) չունեն TP53TG1 մոլեկուլ, որը ճնշում է YBX1 սպիտակուցը: Վերջինս, հայտնվելով բջջի միջուկում, կարող է ակտիվացնել հարյուրավոր օնկոգեներ: Այդ գործընթացը խոչընդոտում է չարորակ բջիջների ոչնչացմանը: Այժմ մասնագետների գործունեությունն ուղղված է այնպիսի դեղամիջոցների մշակմանը, որոնք թույլ կտան պայքարել բազմակի ռեզիստենտության դեմ: Գիտնականները մտադիր են ավելի խորը ուսումնասիրել TP53TG1 մոլեկուլի ազդեցությունը քիմիաթերապիայի հանդեպ զգայունություն վերականգնման վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |