Թրամփը հաղթում է ԱՄՆ նախագահի ընտրություններում![]() 9 նոյեմբերի 2016 - 10:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել նախագահի ընտրություններ: Քվեների հաշվարկը շարունակվում է, սակայն հանրապետական Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալու շանսերը շատ ավելին են, քան կանխատեսվում էր: Հանրապետական թեկնածուն հաղթել է Ֆլորիդայի և Օհայոյի առանցքային նահանգներում, հայտնում է Medusa-ն: Ըստ CNN-ի, ընտրիչների քվեների հաշվարկով հաշիվը 238 է 215-ի դիմաց հօգուտ Դոնալդ Թրամփի: New York Times-ը կանխատեսում է նրա հաղթանակը 95% հավանականությամբ: Այնուամենայնիվ, Քլինթոնը դեռ պահպանում է հաղթելու փոքր շանսերը: Թեկնածուները դեռևս լռում են: Քլինթոնը մի քանի ժամ առաջ գրառում էր կատարել թվիթերում. «Մեր թիմը հպարտանալու շատ բան ունի, ինչ էլ տեղի ունենա այսօր, շնորհակալություն բոլորին»: Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին: Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |