Կալիֆորնիայում օրինականացրել են մարիխուանան, Նեբրասկայում` վերականգնել մահապատիժը 9 նոյեմբերի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել թմրանյութերի օգտագործմանը ռեկրեացիոն նպատակներով: 3 նահանգում` Նևադայում, Մենում և Արիզոնայում, քվեների հաշվարկը շարունակվում է: Ֆլորիդայի, Հյուսիսային Դակոտայի և Արկանզասի նահանգներում քվեարկել են բժշկական մարիխուանայի օրինականացման օգտին, գրում է Meduza-ն: «Սա մեծ հաղթանակ է մարիխուանայի մասին օրենքի բարեփոխման համար պայքարոզ շարժման համար»,-հայտարարել է Drug Policy Alliance կազմակերպության տնօրեն Իթան Նադելմանը: Հաշվի առնելով նոյեմբերի 8-ի քվեարկության արդյունքները` մարիխուանայի բժշկական օգտագործումն օրինականացված է ԱՄՆ 28 նահանգում: Մասնավորապես, դա թույլատրվում է քաղցկեղով և ՁԻԱՀ-ով հիվանդներին: Իսկ Նեբրասկայում քվեարկել են մահապատժի վերականգնման օգտին, որը չեղարկվել էր 2015-ի մայիսին: Մահապատժի վերաբերյալ քվեարկություն է եղել նաև Օկլահոմայում: Այնտեղ բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել այդ պատժամիջոցի գրանցմանը նահանգի սահմանադրության մեջ: Այժմ օրենքում կամրագրվի, որ մահապատիժը «չի կարող դաժան կամ պատժի անսովոր ձև համարել»: Մահապատիժը կիրառվում է ԱՄՆ 50 նահանգից 31-ում, ինչպես նաև դաշնային մակարդակով: 2016-ին ԱՄՆ-ում 17 դատապարտյալ է մահապատժի ենթարկվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |