Թրամփը հաղթել է. Քլինթոնը զանգահարել է նրան և ընդունել իր պարտությունը![]() 9 նոյեմբերի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե, հայտնում է Meduza-ն: Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը: Այդ մասին հայտնել է CNN-ը: Ավելի վաղ New York Times-ը կանխատեսում էր նրա հաղթանակը 95% հավանականությամբ: Քլինթոնը մի քանի ժամ առաջ գրառում էր կատարել թվիթերում. «Մեր թիմը հպարտանալու շատ բան ունի, ինչ էլ տեղի ունենա այսօր, շնորհակալություն բոլորին»: Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին: Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են: ԱՄՆ նորընտիր նախագահը կստանձնի պաշտոնը 2017-ի հունվարի 20-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |