Մխիթարյան. Պատրաստ եմ օգնել ՅՈւՆԻՍԵՖ-ին հայ ընտանիքներին աջակցելու գործում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Պաշտոնական արարողությունը կայացել է նոյեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում: «Շատ ուրախ ենք, որ Մխիթարյանը միացավ մեզ որպես բարի կամքի դեսպան Հայաստանում: Մխիթարյանը խորապես հավատարիմ է մեր գաղափարներին երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության առումով: Բարի կամքի դեսպանները շատ կարևոր դերակատարություն ունեն աշխարհում, ես վստահ եմ, որ միասին մենք շատ բան կանենք»,-ասել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Մխիթարյանն իր հերթին ընդգծել է, որ իր համար կարևոր է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան լինելն ու այդ կազմակերպությանն աջակցելը: «Ծանր է արձանագրել, որ ոչ բոլոր երեխաները դպրոցում սովորելու և կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է իրավունք ունենան որպես անձ կայանալու: Ես պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններն օգտագործել, օգնելով ՅՈւՆԻՍԵՖ-ին, աջակցելով Հայաստանում ամենախոցելի խմբերին, հատկապես, նպաստելով երեխաների կրթության իրավունքի իրացմանը»,-ասել է Մխիթարյանը: ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն ամբողջ աշխարհում օգնում են երեխաներին ու կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքի որակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |