Հայաստանը` բիզնես սկսելու համար ամենանպաստավոր երկրների 10-ում![]() 9 նոյեմբերի 2016 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովը կազմել է երկրների 10-յակը, որտեղ առավել հեշտ է բիզնես սկսել: Հետազոտության հեղինակները որպես աղբյուր օգտագործել են Համաշխարհային բանկի Doing Business-2017-ը և դիտարկել են բյուրոկրատական, ֆինանսական ու օրենսդրական խոչընդոտները, որոնց բախվում են ձեռնարկատերերը, հայտնում է ԱՌԿԱ-ն: Հայաստանն այդ ցուցակում 9-րդ հորիզոնականում է և միակ երկիրն է «միջինց ցածր եկամուտով», որն ընդգրկվել է առաջին տասնյակում: Հատկանշական է, որ 2015-ին Հայաստանը նմանատաիպ վարկանիշում 5-րդն էր: 2016-ի ցուցակում առաջին 3 տեղերում են Նոր Զելանդիան, «որտեղ կարելի է բիզնես սկսել ժամերի ընթացքում», Կանադան, որտեղ «բիզնես հիմնելու համար ընդամենը 2 գործողություն է պահանջվում» և Հոնկոնգը, որը բարելավել է դիրքը 1 կետով «բիզնեսի գրանցման համար վճարի նվազեցման շնորհիվ»: 4-ը Մակեդոնիան է, 5-ը` Ադրբեջանը, 6-ը` Սինգապուրը, 7-ը` Ավստրալիան, 8-ը` Վրաստանը: Վերջին` 10-րդ տեղում Իռլանդիան է, որը ԵՄ միակ երկիրն է այդ ցանկում: Doing Business 2017 զեկույցում Հայաստանը բարելավել է իր դիրքը 5 կետով` զբաղեցնելով 38-րդ տեղը 190-ի շարքում: Doing Business 2017-ի զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև «հեռավորությունը սահմաններից» ցուցանիշը` հասցնելով այն 72.16%-ի` նախորդ 73.63%-ի փոխարեն: Նշվում է, որ Հայաստանը բարելավել է դիրքերը 2 ոլորտում` վարկի ստացում և պայմանագրերի կիրառում: Մասնավորապես, վարկերն ավելի մատչելի են դարձել, շնորհիվ գործարքների ապահովման մասին նոր օրենքի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |