Գազի գնի նվազումը. Քանի սպառողի, ջերմոցի ու տնտեսության վրա կանդրադառնա փոփոխությունը![]() 9 նոյեմբերի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։ PAN-ը հարցում է ուղարկել ընկերություն՝ փորձելով պարզել որքան բաժանորդ և սպառող է ներառված նշված խմբերում: «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են, որ 2016թ. սեպտեմբերի դրությամբ ընկերությունն ունի 688.326 բաժանորդ, որից 598.917 հանդիսանում են սպառող: Դրանցից 598.331-ը ամսական մինչև 10 հազ. մ³ սպառում ունեցող սպառողներն են, 586-ը՝ ամսական 10 հազ. մ³ և ավելի սպառում ունեցող: Ստացվում է, որ 598.331 սպառողի համար հունվարի 1-ից գազը 7.7 դրամով կէժանանա: Բացի այդ նշվում է, որ 2016-ի հոկտեմբերի դրությամբ 488 ջերմոցային տնտեսություն հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ, որոնք ունեն բնական գազի մատակարարման (Մատակարար-բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագիր: Ինչ վերաբերում է վերամշակող տնտեսություններին, ապա հոկտեմբերի 1-ի դրությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ է խմիչք, պահածո, կաթնամթերք վերամշակող 235 տնտեսություն: Ընկերությունից նաև հայտնել են, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների վերաբերյալ տվյալները պետք է տրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Կարդացեք նաև՝Նազարյան. «Գազպրոմն» իր վրա կվերցնի գազի սակագնի նվազեցման ռիսկերը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |