Կալիֆորնիայի բնակիչները Թրամփի հաղթանակից հետո կոչ են անում դուրս գալ ԱՄՆ կազմից![]() 9 նոյեմբերի 2016 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի բնակիչները կոչ են անում քվեարկություն կազմակերպել ԱՄՆ կազմից նահանգի դուրս գալու վերաբերյալ: Այս հայտարարություններն արվել են ԱՄՆ նախագահի ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Twitter-ում տարածում է ստանում #Calexit հեշթեգը: Օգտատերերը խոսում են այն մասին, որ ժամանակն է, որ Կալիֆորնիայի բնակիչներն իրենց սեփական պետությունն ունենան: Ոմանք կատակում են, որ ԵՄ-ում տեղ է ազատվել` չափերով շատ հարմար Կալիֆորնիայի համար: ԱՄՆ համացանցում կտրուկ աճել են «արտագաղթել» բառի հետ կապված հարցումները, հիմնականում` Կանադա, գրում է RT-ն: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջև քվեների ոչ պաշտոնական հաշվարկի ավարտին, երբ պարզ դարձավ, որ նա է հաղթել նախագահի ընտրություններում: Ընթերցեք նաև. Թրամփի առաջին ելույթը. Ժամանակն է, որ ամերիկացիները միավորվեն և միասնական ժողովուրդ դառնան Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |