«ՍՋՍ» ՍՊԸ-ն նախատեսում է ՀՀ-ում զենք արտադրել. Կառավարությունը լիցենզիա կտրամադրի

«ՍՋՍ» ՍՊԸ-ն  նախատեսում է ՀՀ-ում զենք արտադրել. Կառավարությունը լիցենզիա կտրամադրի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ին կայանալիք նիստում քննարկվելու է «ՍՋՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը երեք տարի ժամկետով զենքի արտադրության (խոցման միջոցներից ազդանշան արձակելու համար նախատեսված սարքեր) լիցենզիա տալու հարցը՝ 3 տարի ժամկետով:

«ՍՋՍ» ՍՊԸ-ն նախատեսում է ծավալել զենքի արտադրության գործունեություն:

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը:

Որոշման նախագծի ընդունումով կկարգավորվեն ընկերության և Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների միջև հարաբերությունները, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերը և այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:

«ՍՋՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի արտադրության լիցենզիա տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---