ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ հայցերի թիվը կտրուկ աճել է հեղաշրջման փորձից հետո![]() 9 նոյեմբերի 2016 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայից 850 նոր հայց է ներկայացվել: ՄԻԵԴ-ի խոսնակը նշել է, որ հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից և արտակարգ դրության հայտարարումից հետո այդ հայցերի թիվը կտրուկ ավելացել է, Deutsche Welle թուրքական ծառայությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը: Մինչ հուլիսի 15-ը ՄԻԵԴ-ում ընթացքի մեջ էր Թուրքիայի վերաբերյալ 7.750 դատական գործ: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Թուրքիայից ստացվող հայցերի թվի աճի կապակցությամբ: «Բոլոր թուրքերն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ևս իրավունք ունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - հիշեցրել է Յագլանդը: Նա նշել է, որ Եվրախորհուրդը Թուրքիայի հետ քննարկում է, թե ինչպես կարելի է լուծել բոլոր այս խնդիրները: Յագլանդը կոչ է արել թուրքական կառույցներին՝ հավատարիմ մնալ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քանի որ հակառակ դեպքում ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ հայցերի թիվը կշարունակի աճել: Հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում սկսեցին անտեսվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Հուլիսի 5-ից հետո կրթության, լրատվության, ռազմական, անվտանգության, իրավունքի բնագավառի տասնյակ հազարավոր աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից, մոտ 35.000 մարդ ազատազրկվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |